Կոնֆերանսներ
Համատեղե'ք հանգիստն ու աշխատանքը... Եթե Դուք պատրաստվում եք անցկացնել բիզնես-քննարկումներ, կլոր սեղաններ, մեծածավալ ֆորումներ և այլ գործնական հանդիպումներ, ապա մեր բազմաֆունկցիոնալ ծառայությունները Ձեզ համար են: Ընդունված տեսակետ է` արտագնա գործնական հանդիպումներն առավել շահեկան և հաջող են ընթանում: Գտնվելով Երևանից ընդամենը 60 կմ (40 րոպե) հեռավորության վրա` Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը շատ հարմար մի վայր է կարճ ժամանակում կտրվելու քաղաքային թոհուբոհից և լիովին տրամադրվելու գործնական քննարկումներին: Մարզահամալիրի դրական ու անկաշկանդ մթնոլորտը, նրբաճաշակ խոհանոցը և սպասարկող անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, անկասկած, կնպաստեն Ձեր հանդիպման արդյունավետությանը: Հյուրանոցում գործող ընդարձակ խորհրդակցությունների սրահը ու բիզնես կենտրոնն ապահովված են նմանատիպ քննարկումների համար նախատեսված նորագույն սարքավորումներով. համակարգիչներ, գերարագ ինտերնետ, վեբ տեսախցիկներ, ականջակալներ, գունավոր տպիչ, սկաներ, պատճենահանող սարք … Այստեղ կգտնեք Ձեր բիզնեսի լավագույն լուծումները…
Մեր գործընկերները
|
Կոնֆերանս դահլիճ
Սեմինարների և տարբեր խորհրդակցությունների համար նախատեսված կոնֆերանսի դալիճը տեղավորում է մինչև 80 մարդ: Դահլիճում կան տեխնիկական բոլոր անհրաժեշտությունները` համակագիչներ (գերարագ ինտերներտ կապ), պրոյեկտոր, էկրան, շարժական գրատախտակ:
Աուդիո-տեսա սարքավորումներ
Ձեր գործնական հանդիպումների համար ըստ պահանջի տրամադրում ենք անհրաժեշտ տեսալսողական բոլոր սարքավորումները` համակարգիչ (գերարագ ինտերներտ կապ), պրոյեկտոր, էկրան, ականջակալներ, խոսափողներ և բարձրախոսներ, թարգմանչական սարքավորումներ…
Միջոցառումներ
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի հյուրանոցը տրամադրում է լավ կահավորված և գեղեցիկ ձևավորված տարածքներ բիզնես և հասարակական տարբեր միջոցառումների կազմակերպման և իրականացման համար: